Մեկնարկել է մանկական մյուզիքլների փառատոնի 2-րդ փուլը


Մեկնարկել է մանկական մյուզիքլների փառատոնի 2-րդ փուլը

  • 02-06-2012 13:41:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 2-ին Համազգային պետական թատրոնում մեկնարկել է «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որը շարունակվելու է նաեւ հունիսի 3-ին եւ 4-ին: Համազգային թատրոնի բեմում մանկական երգի, պարի եւ թատերախաղի իսկական տոն է, յուրաքանչյուր բեմադրությունում մասնակցում են տասնյակ երեխաներ` Երեւանից ու մարզերից: Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները: Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգում, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները: Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: հունիսի 3-ի եւ 4-ի ծրագիրը Հունիսի 3 –ին Ժամը 11.00-11.30 ք.Երեւան Գ.Բուդաղյանի անվան /ԱԴ/ <<Մի անգամ քնելուց առաջ>> հեղ.`Ս.Բարսեղյան 12.00-12.30 ք.Երեւան Ստ. Ջրբաշյանի անվան թիվ 8 /ԵԴ/ <<Ճանապարհորդություն աշխարհի շուրջ>> երաժշտաթատերական կոմպոզիցիա 14.00-14.30 Տավուշ ք.Դիլիջանի արվեստի պետ.քոլեջի կազմում գործող /ԵԴ/ <<Դիլին եւ Անուշիկը>> հեղ.` Գ.Գեօղլանյան Հունիսի 4-ին Ժամը 11.00-11.30 ք.Երեւան Պ.Չայկովսկու անվան ՄԵՄԴ <<Մայրիկը>> հեղ.` Զ Արղամանյան ժամը 13.00-13.30 Գեղարքունիք ք.Գավառի /ԱԴ/ <<Բուրատինոյի արկածները>> , հեղ.` Ա.Ռիբնիկով ժամը 14.30-15.00 ք.Երեւան Ա.Սպենդիարյանի անվան /ԵՄԴ/ <<Բարեւ ես Երեւանն եմ>> երաժշտաթատերական կոմպոզիցիա «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play