Բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը Լոս Անջելեսի` ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում


Բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը Լոս Անջելեսի` ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում

  • 02-06-2012 14:01:10   | ԱՄՆ  |  Մշակույթ

Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երեւակայական բնապատկերներ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները: Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն եւ այն շարունակական կլինի: Ցուցահանդեսին ներկա էին եւ ելույթի խոսքով հանդես եկան նաեւ Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն եւ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Անվանի նկարիչը այժմ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ–ում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play