«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը պատասխանել է Հայկական ծրագրեր ընկերությանը


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը պատասխանել է Հայկական ծրագրեր ընկերությանը

  • 02-06-2012 18:37:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամի (ՁԻՀ) գուրծունեությանը բարձր գնահատական են տվել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային, այդ թվում` դոնոր կառույցները։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՁԻՀ-ը յուրաքանչյուր տարի ենթարկվում է մասնագիտական, բովանդակային եւ ֆինանսական աուդիտի` միայն ՀՀ-ում արտոնագրված եւ միջազգային կառույցների կողմից ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որի արդյունքները հրապարակվում են նաեւ մամուլում: Այս մասին նշվում է "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամի կողմից տարածած հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան երկու օր առաջ մամուլում տեղ գտած Հայկական ծրագրեր ընկերության անդրադարձին։ ՁԻՀ կողմից տարածած փաստաթղթում, մասնավորապես, ասված է. "2012թ. մայիսի 31-ին Հայկական ծրագրեր ընկերության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում նաեւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը` այն գնահատելով “խիստ բացասական”: Ելնելով վերոգրյալից, հարկ ենք համարում հայտարարել հետեւյալը` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հիմնվել է 2002թ. եւ գործունեության 10 տարիների ընթացքում արդյունավետ կերպով իրականացրել է իր հիմնական առաքելությունը` ապացուցելով, որ Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնված լավագույն նախագծերից է, որն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր` կադրերի պատրաստման եւ կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների ձեւավորման, հայաստանյան շուկա ոլորտի վերազգային կազմակերպությունների ներգրավման եւ, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի, որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձեւավորման եւ բարձրացման ուղղությամբ: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՁԻՀ-ը յուրաքանչյուր տարի ենթարկվում է մասնագիտական, բովանդակային եւ ֆինանսական աուդիտի` միայն ՀՀ-ում արտոնագրված եւ միջազգային կառույցների կողմից ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որի արդյունքները հրապարակվում են նաեւ մամուլում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմում են ՀՀ պետական, մասնավոր, ակադեմիական եւ միջազգային կառույցների ղեկավար-ներկայացուցիչներ, ՁԻՀ-ի բոլոր տարիների գործունեությունը գնահատվել է գերազանց: ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` դոնոր կառույցների կողմից, եւ այսօր հայաստանյան “Ձեռնարկությունների ինկուբատոր”-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում":
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play