Կայացավ ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը


Կայացավ ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը

  • 04-06-2012 10:10:46   | Հայաստան  |  Հայտարարություններ

Կայացավ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը, որի արդյունքում ընդունվեցին հետեւյալ որոշումներ.. Երեւան, 03 հունիսի, 2012 թ. Երեւանի Թեքեյան Կենտրոնում կայացավ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը, որի արդյունքում ընդունվեցին հետեւյալ որոշումներ. 1.Երկու կուսակցությունների ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ միավորման մասին` Ռամկավար Ազատական Կուսակցություն (Հայաստան) անվամբ: 2.Նորաստեղծ Ռամկավար Ազատական Կուսակցությունը (Հայաստան) այսուհետ դառնալու է ՀՌԱԿ-ի եւ Արմենական-ՌԱԿ-ի իրավահաջորդը: 3.Միավորված Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) Հիմնադիր Համագումարը ընտրեց 25 ընկերներից բաղկացած Հանրապետական Վարչություն: 4.Միավորված Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ միաձայն ընտրվեց Ընկեր Հակոբ Ավետիքյանը: 5.Պատգամավորական Ժողովից հետո տեղի ունեցավ Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) Հանրապետական Վարչության անդրանիկ նիստը, որը ընտրեց իր դիվանի կազմը: ՌԱԿ (Հայաստան) Հանրապետական Վարչություն
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play