20,9 միլիոն ստրուկ` աշխարհում


20,9 միլիոն ստրուկ` աշխարհում

  • 04-06-2012 14:34:28   |   |  Իրավունք
Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ տվյալներով, այսօր աշխարհում 20,9 միլիոն մարդ հարկադիր աշխատանքի զոհ է, խաբեությանը եւ սին խոստումներին հավատալու արդյունքում: ԱՄԿ զեկույցի համաձայն, այս 20,9-ից 18,7 միլիոն մարդ շահագործվում է մասնավոր հատվածում: Սովորական քաղաքացիները չեն էլ ենթադրում, որ իրենց գնած էժան ապրանք իրականում շահագործված աշխատանքի արդյունք է: Այսօրվա ստրուկների գերակշիռ մասը կանայք եւ աղջիկներն են, որոնք ենթարկվում են առավելապես սեռական շահագործման: Ըստ զեկույցի, 4,5 միլիոն մարդ սեռական, 14,2 միլիոն մարդ՝ տնտեսական շահագործման զոհ է: 2,2 միլիոն մարդու շահագործում է այս կամ այն պետությունը: Շահագործման զոհերի 26 տոկոսը՝ 5,5 միլիոն մարդ մինչեւ 18 տարեկան է: Ստրուկների մեծ մասը Ասիայից են ու Աֆրիկայից: ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play