ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղի է ունեցել հայկական 20-րդ փառատոնը


ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղի է ունեցել հայկական 20-րդ փառատոնը

  • 05-06-2012 10:34:04   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական 20-րդ փառատոն ԱՄՆ Վիրջինիա նահանգում: ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել հայկական 20-րդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել է Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների հանձնախմբի, «Վարդանի ասպետներ» հ/կ-ի եւ Ալեքսանդրիայի քաղաքապետարանի կողմից` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Բազմահազարանոց միջոցառման ընթացքում հնչել է հայկական երաժշտություն եւ ներկայացվել է հայկական պարարվեստը, ինչպես նաեւ մատուցվել են հայկական ազգային ուտեստներ: Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսք են հղել Ալեքսանդրիայի քաղաքապետարանի եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքապետի կողմից հունիսի 2-ը Ալեքսանդրիայում հռչակվել է Հայաստանի օր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play