Եթե ֆանատները չհանգստանան՝ կկիրառվի արտակարգ դրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե ֆանատները չհանգստանան՝ կկիրառվի արտակարգ դրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-06-2012 17:03:34   | Նորվեգիա  |  Մշակույթ



Ջասթին Բիբերը, բառի բուն իմաստով, խելագարության է հասցնում իր եվրոպացի ֆանատներին: Երիտասարդ երգիչը նոր ձայնասկավառակին նվիրված անվճար համերգի համար այցելել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո: Ինչպես այնուհետ պարզ է դարձել, համերգը պետք է տեղի ունենար գաղտնի, սակայն ինչ-որ եղանակով երգչի համերգի մասին ինֆորմացիան տարածվել է, ինչի հետեւանքով հազարավոր ֆանատներ դուրս են եկել փողոցներ: Նրանք շրջապատել եւ մեծ խառնաշփոթ են առաջացրել երգչի հանգրվանած հյուրանոցի շրջակայքում` առաջացնելով երթեւեկության խնդիրներ: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ իրավիճակը դուրս է եկել կառավարելի սահմաններից, եւ եթե ֆանատները չհանգստանան, ապա Ջասթինի համերգը տեղի չի ունենա: Հնարավոր է կիրառվի նաեւ արտակարգ դրություն: mamul.am
Նոյյան տապան  -   Մշակույթ