ԴիջիԹեք ԲիզնեսՖորում 2012


ԴիջիԹեք ԲիզնեսՖորում 2012

  • 06-06-2012 11:53:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հրավիրում է DigiTec Business ֆորումի ամենամյա հինգերորդ կայացմանը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո ««Smart Country». Թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար»» նշանաբանով։ Ե՞ՐԲ՝ հունիսի 15-16-ին ՈՒ՞Ր՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում Գտե՛ք ձեր բիզնեսի խթանման համար անհրաժեշտ մի շարք նորարարական մոտեցումներ օգտվելով՝ ? Շուրջ 40 ընկերությունների կողմից ՏՀՏ լուծումներից, ? Թեմատիկ կլոր սեղան-քննարկումներիցէլեկտրոնային ներկայացումներից, ? Տեխնոլոգիական սեմինարներից, ? DigiTec Business ցուցահանդեսից։ Ֆորումի նպատակն է՝ աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները եւ ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար, այդ թվում` լուծումներ բիզնեսի կառավարման, բիզնես գործընթացների ավտոմատացման եւ բիզնեսի առօրյա խնդիրների լուծման նպատակով։ Մուտքը՝ հրավիրատոմսերով կամ վճարովի։ Մուտքի վճար՝ 5000 դրամ (ընդհանուր միջոցառման համար): Հավելյալ տեղեկությունների համար դիմել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play