Խորհրդաժողով` նվիրված Երեխաների պաշտպանութանը Հայաստանում


Խորհրդաժողով` նվիրված Երեխաների պաշտպանութանը Հայաստանում

  • 06-06-2012 13:23:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեխաների պաշտպանությունը Հայաստանում. պետության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցության խթանում Խորհրդաժողովի հիմնական թեման Հայաստանում երեխաների պաշտպանությունն է` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրի մասն է. ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվում Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության կողմից: Այն տեղի կունենա ս/թ հունիսի 7-ին` ժամը 10:30-16:00 Կոնգրես հյուրանոցի «Բոլ ռում» դահլիճում: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Պրն. Արթուր Գրիգորյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Պրն. Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնությունների ղեկավար Պրն. Ժան Քրիստոֆ Գայրանդը եւ Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների ղեկավար Տկն. Շաղիկ Մարուխյանը: «Իրականություն եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի նպատակն է նպաստել երեխաների պաշտպանության ոլորտի պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցությանը` երկխոսության հարթակ տրամադրելով պետական պաշտոնատար անձանց եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները, 2012-2016թթ ՀՀ երեխաների պաշտպանության ռազմավարության նախագիծը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների դերը երեխաների պաշտպանության ոլորտում, ակնկալիքները պետությունից: Կներկայացվեն առաջարկներ նոր ռազմավարության նախագծի վերաբերյալ: «Վաղ է ասել, որ Հայաստանում երեխայի իրավունքները լիովին պաշտպանված են: Նրանց նկատմամբ բռնության նվազեցումն ու երեխայի իրավունքները հարգելու պարտականությունը խթանելը Վորլդ Վիժնի առաջնային խնդիրներից է: Հուսով եմ, որ քննարկվելիք նոր ռազմավարության նախագիծն ու հասարակական կազմակերպությունների ներդրումն այս գործընթացում կնպաստի երեխաների իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը», - նշում է «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանը: «Երեխաների նկատմամբ բռնության նվազեցման» ծրագիրն իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխում, որը ներառում է ներպետական օրենսդրության մեջ առկա խնդիրների վերհանումը եւ մի շարք օրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մշակումը: Ծրագրի շրջանակներում մշակվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծեր եւ ներկայացվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն