Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը կժամանի Երեւան
08-06-2012 14:06:49 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2012թ. հունիսի 9-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ինչպես հաղորդում է «Հրապարկ»-ը, այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության եւ ՉԺՀ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության» ծրագիր, կքննարկեն փոխգործակցության վերաբերող հարցեր:
Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջեւ համագործակցության մասին Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Պեկինում: