ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

  • 08-06-2012 17:06:00   | Հայաստան  |  Հայտարարություններ
 .Ստորեւ ներկայացնում ենք «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հունիսի 10-ի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում. «Հայկական բարձրավանդակի շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր հողակտորում երկու տասնամյակ է, ինչ ձեւավորվել է հայկական պետական իշխանություն, ինչը բավարար պայման է ամուր հայկական պետականություն ստեղծելու համար: Սակայն իրականությունը տխուր է, քանի որ այդպես էլ այս 20 տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ստեղծել արդյունավետ գործող հայկական պետություն, որը պետք է սպասարկեր քաղաքացու եւ մեր ազգային շահը, որը պետք է հիմք հանդիսանար մեր հայրենակիցների Մեծ վերադարձի: 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը տվել են ընդդիմությանը: Այն ուռճացված ցուցակները, որոնք հրապարակվեցին եւ քվեներ գրվեցին այս կամ այն կուսակցության օգտին, կրկին արձանագրեցին դե-ֆակտո խորհրդարանի առկայություն, որը կապ չունի մեր ժողովրդի շահերի հետ: 2012 թվականի մայիսի 6-ին ցավալի եւ ողբերգական իրողությանը ականատես դարձանք. մեր հայրենակիցներին անձեն եւ անզեն ստրուկ-մարդ կարգավիճակով իշխող կուսակցությունների ներկայացուցիչները շարասյունով տեղափոխում էին ընտրատեղամաս` իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Իրենց հայրենակիցներին սեփական հայրենիքում հայ իշխանավորները կրկին պարտադրեցին ստրկություն, սեփական ժողովրդին իրենց կամքին ենթարկեցին բռնության, գումարային փշրանքների եւ կեղծ բարեգործության միջոցով: Օրինակելի դրոշի առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին` ավերակ դարձած մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ վերածննդի օրվան: Օրինակելի դրոշը ազատության եւ արդարության վերականգնման համար պայքարն է: Հանուն այդ դրոշի ապրում եւ մեռնում են, դա միակ բանն է, որի համար մարդիկ պատրաստ են զոհվել զանգվածներով, եթե նրանց այդպես են դաստիարակում: Մենք շուրջ 20 տարի առաջ պատրաստ էինք մեռնել մեր հայրենիքի ազատագրման համար, պատարաստ էինք, քանի որ մեզ այդպես էին դաստիարակել: Ներկայումս մեզ մնում է անհանդուրժող լինել արյունակից, բայց հանցավոր իշխանավորների նկատմաբ: Մենք պետք է անցնենք գործի. ազատ եւ արդար հայրենիքում ապրելու մեր իրավունքը պետք է դադարի լինել անհատների երազանքը, այն պետք է դառնա զանգվածների երազանք: Մենք մեր ճանապարհը գիտենք` այն լուսավոր է եւ մեզ ուղղորդող: 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած հանցագործության մասնակիցներին հայտարարում ենք` դուք մնացիք բռնապետության խավարի մեջ ձեզ արժանի տեղում, բարով մնաք: Աշխարհի տարբեր կողմերից «Պանդուխտ հայազգիք գալիս են դեպի յուրյաց ՀԱՅՐԵՆԻՔ»` ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play