ԵՄ-ն նպաստում է ԱլԳ երկրների ազգային կուսակցությունների և ԵՄ քաղաքական ընտանիքների քաղաքական ինտեգրման հետագա խորացմանը


ԵՄ-ն նպաստում է ԱլԳ երկրների ազգային կուսակցությունների և ԵՄ քաղաքական ընտանիքների քաղաքական ինտեգրման հետագա խորացմանը

  • 12-06-2012 13:40:46   | Հայաստան  |  Հասարակություն

ԵՄ խորհրդատվական խումբը նպաստում է Արեւելյան գործընկեր երկրների ազգային կուսակցությունների եւ ԵՄ քաղաքական ընտանիքների երկխոսությանը Եվրոպական Միությունը խրախուսում է Արեւելյան գործընկեր (ԱլԳ) երկրների ազգային կուսակցությունների եւ ԵՄ քաղաքական ընտանիքների քաղաքական ինտեգրման հետագա խորացումը: Այս գործընթացի առավելությունները եւ ռիսկերը քննարկելու նպատակով հունիսի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբը հյուրընկալեց «Արեւելյան գործընկեր երկրների ազգային քաղաքական կուսակցությունների ինտեգրումը ԵՄ քաղաքական ընտանիքներին» թեմայով վերլուծական փաստաթղթի պրեզենտացիան: Պրեզենտացիայի թիրախը քաղաքական գործընթացում շահագրգիռ եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպություններն են: Վերլուծության նպատակն է բարձրացնել ԵՄ քաղաքական կուսակցությունների մասին հանրային իրազեկության մակարդակը, տեղեկացնել նրանց գործունեության, արժեքների եւ հիմնարար սկզբունքների մասին: Բացման իր ելույթում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ ինտեգրումից կարող են օգտվել ոչ միայն Արեւելյան գործընկեր երկրների քաղաքական կուսակցությունները, բայց նաեւ ԵՄ քաղաքական ընտանիքները: “Այս գործընթացը հնարավերություն է տալիս մեզ փոխանցելու, տարածելու եւ խթանելու քաղաքական սկզբունքները եւ արժեքները ԵՄ սահմաններից դուրս”, ավելացրեց նա: Հայ քաղաքական կուսակցությունների, վերլուծական կենտրոնների եւ քաղաքական հիմնադրամների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչները հանդիպել էին ինտեգրման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ բանավիճելու: Մասնակիցները նշեցին, որ ԱլԳ քաղաքական կուսակցությունների անդամակցումը ԵՄ քաղաքական ընտանիքներին կօգնի ԵՄ-ին ավելին իմանալ ԱլԳ երկրների մասին: Ավելին, ինտեգրումը նշանակում է, որ ազգային կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում եւ որոշակիորեն ավելի հաշվետու է դառնում իր վարած քաղաքականության համար: Պրեզենտացիան տեղի ունեցավ Էրեբունի Պլազայում, Երեւանում: Այն վարում էր ԵՄ խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների հզորացման հարցով խորհրդատու պրն Էդուարդո Լորենսոն:
Նոյյան տապան  -   Հասարակություն