Ա. Աշոտյան. կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում…


Ա. Աշոտյան. կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում…

  • 13-06-2012 18:00:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման գործում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար կրթության ոլորտի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է` այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը համագործակցում է Լատինական Ամերիկայի առայժմ երկու պետության` Արգենտինայի եւ Չիլիի հետ եւ հույս հայտնել, որ հետայսու ամուր հիմքեր կդրվեն նաեւ Էկվադորի հետ հնարավոր համագործակցության դաշտում: Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի գերակայությունները, մասնավորապես, կրթության հասանելիության, որակի, իրականացվող բարեփոխումների եւ ակնկալվող արդյունքների համատեքստում: Կրթության եւ գիտության ոլորտում երկրների միջեւ սահմանները հեշտ են քանդվում”, - նշել է նախարարի պաշտոնակատարը` հույս հայտնելով, որ միջբուհական համագործակցությունը եւ փորձի փոխանակումը ազդակ կհանդիսանան արդյունավետ համագործակցության համար: Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Էկվադորը կարեւորում է կրթության եւ գիտության դերը երկրի զարգացման գործում, եւ այդ ուղղությամբ վերջին տարիներին, ըստ դեսպանի, էկվադորը հսկայական առաջընթաց է արձանագրել, մասնավորապես, գիտելիքի արժեւորման, կրթության որակի, մտածելակերպի փոփոխության տեսանկյունից: Դեսպանը, ներկայացնելով կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ընդգծել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Էկվադորում այդ գործընթացները միշտ չէ, որ հանրային լայն աջակցություն են ունեն ում, որովհետեւ դրանց արդյունքը տեսանելի է լինելու տարիներ, երբեմն նաեւ տասնամյակներ անց: Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության հիմք կդրվի, միաժամանակ տեղեկացնելով, որ Երեւանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել առկա գիտական ներուժին եւ տպավորվել որոշակի ցուցանիշներով: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ որոշ հանրակրթական դպրոցներում իսպաներենի` որպես օտար լեզվի դասավանդման, հայաստանյան բուհերից մեկում իսպաներեն լեզվի կենտրոնի հիմնման հնարավորությանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play