Պարգևներ՛ կրթության և գիտության ոլորտի գործիչներին


Պարգևներ՛ կրթության և գիտության ոլորտի գործիչներին

  • 15-06-2012 09:07:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կրթության եւ գիտության ոլորտի մի շարք գործիչների հանձնել է պարգեւներ: Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ ԿԳՆ "Ոսկե հուշամեդալով" պարգեւատրվել են՝ •Միքայել Հարությունյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի վարիչ, ՏԳԹ դոցենտ, •Ժենյա Քալանթարյանը –Երեւանի պետական համալսարանի Գրականաության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ, ԲԳԴ պրոֆեսոր, •Մագդալենա Ջանփոլադյանը -Երեւանի պետական համալսարանի Գրականության տեսության ամբիոնի դասախոս, ԲԳԴ, պրոֆեսոր, •Սերգեյ Գյուլնազարյանը-Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների եւ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ, •Հրաչյա Գրիգորյանը - Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն: ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերեվ պարգեւատրվել են՝ •Ալբերտ Գալոյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դասախոս, ՏԳԹ, դոցենտ •Ռուդոլֆ Վաթինյանը –մանկավարժ-կինոգործիչ •Վրեժ Պետրոսյանը- մանկավարժ-կինոգործիչ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրով է պարգեւատրվել նաեւ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող, քանոնահար Նարեկ Ստեփանի Կազազյանը՝ "Եվրոտեսիլ-2012" մրցույթում պատվավոր երրորդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ