էկոլոգիական հասարակական դաշինք. «Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 320 մլն մ3 սահմանելը անհիմն է»


էկոլոգիական հասարակական դաշինք. «Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 320 մլն մ3 սահմանելը անհիմն է»

  • 15-06-2012 13:29:02   | Հայաստան  |  Հասարակություն

Էկոլոգիական հասարակական դաշինքի նամակը. ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Հ. Աբրահամյանին ՀՀ Ազգային Ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Ս. Բալասանյանին «ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչեւ 320 մլն մ3: Համաձայն «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքի Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչեւ 170 մլն մ3, իսկ սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել միայն տնտեսական խիստ անհրաժեշտության եւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում: (Կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ): Նշենք, որ համաձայն Հայաստանի հիդրօդերեւութաբանության եւ մոնիտորնգի պետական ծառայության կանխատեսումների 2012թվականի ամռան ամիսներին ամսական տեղումների քանակը սպասվում է հիմնականում նորմային մոտ, որից կարելի է եզրակացնել, որ հանրապետությունում երաշտային իրավիճակ չի սպասվում, հետեւաբար արտակարգ իրավիճակների ռիսկը բացակայում է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական խիստ անհրաժեշտությանը, ապա անհիմն են Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումներն այդ մասին, քանի որ նախ հաշվի չի առնված Արարատյան արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող արտեզյան ջրերը եւ ակնհայտորեն քիչ են ներկայացված գետերից նախատեսվող ջրաքանակները: Միեւնույն ժամանակ Ձեր եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրությունն ենք հրավիրում ջրակորուստների վրա, որոնք մեր հանրապետությունում 80%-ից ավելի են, որեւէ միտում չունեն նվազելու ու, ի դեպ, մտցված են ոռոգման ջրի սակագնի մեջ եւ փաստորեն գանձվում են ջրօգտագործող գյուղացիներից ու, բնականաբար, չեն առաջացնում շարժառիթ նվազեցնելու այդ կորուստները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ էկոլոգիական հասարակական դաշինքը գտնում է, որ 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը մինչեւ 320 մլն մ3 սահմանելը անհիմն է եւ կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին մերժել վերոնշյալ նախագծերը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն