Կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար


Կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար

  • 18-06-2012 13:50:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

18-ը հունիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է ներկայացնել նոր` կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար: Այժմ բաժանորդներն ունեն փաթեթների ավելի լայն ընտրություն եւ ավելի շատ ինտերնետ եւ անվճար ներցանցային խոսելաժամանակ նախկին գնի դիմաց: Մասնավորապես, այժմ կարելի է ակտիվացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի այդ, 400 դրամի դիմաց տրամադրվող փաթեթը նախկին 20-ի փոխարեն ներառում է 25 ՄԲ, ինչպես նաեւ 25 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: «inet 200»-ի փոխարեն 2500 դրամով կարելի է ակտիվացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարեն 250 ներցանցային րոպե: Եվ վերջապես «inet 1000» փաթեթի շրջանակում նախկին 500-ի փոխարեն տրամադրվում է 1000 անվճար ներցանցային րոպե: Փաթեթ Փաթեթի չափ (ՄԲ) Անվճար խոսելաժամանակ (րոպե) Փաթեթի արժեք (դրամ) «inet 5» 5 0 100 «inet 25» 25 25 400 «inet 100» 100 100 1500 «inet 250» 250 250 2500 «inet 1000» 1000 1000 6000 Բոլոր գները ներառում են ԱԱՀ: Հիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաեւ փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play