Արձանագրվել են թունավորուման դեպքեր


Արձանագրվել են թունավորուման դեպքեր

  • 20-06-2012 12:49:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի 3-րդ միկրոշրջանի թիվ 19 շենքի 18-րդ բնակարանի բնակչուհի` 1987 թ. ծնված Սյուզի Բադալյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: *** Նույն օրը «1-03» ծառայությունից տեղեկացրել են, որ ժամը 20.00-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987 թ. ծնված Նաիրա Մարտիրոսյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն