Երաժշտության տոն՝ նվիրված Փոփ երաժշտության 50 ամյակին


 

Երաժշտության տոն՝ նվիրված Փոփ երաժշտության 50 ամյակին

  • 20-06-2012 17:49:44   | Հայաստան  |  Մշակույթ

1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը՝ միջոցառում, որը համախմբում է երաժիշտների եւ երգիչների՝ սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը։ Այն 2007թվականից ի վեր նշվում է նաեւ Հայաստանում։ Միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից։ Այս տարի Երաժշտության տոնը նվիրվելու է Փոփ երաժշտության 50 ամյակին։ 2010թվականից արդեն ավանդաբար Օրանժ Արմենիայի աջակցությամբ կազմակերպվող գլխավոր համերգը կկայանա հունիսի 21-ին Ազատության հրապարակում, ժամը 19.00-ից 23.00 եւ կհյուրընկալի Imagine band, Լավ էլի, Դոգմա, The Beautified Project խմբերին, ինչպես նաեւ «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակիցներ Իվետա Տոնոյանին, Սուսաննա Պետրոսյանին, Րաֆֆի Օհանյանին եւ այլոց ։
Նոյյան տապան  -   Մշակույթ