Երևանի քաղաքապետի տեղակալի հանդիպումը Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ


Երևանի քաղաքապետի տեղակալի հանդիպումը Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ

  • 25-06-2012 15:55:35   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաեւ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն