Տեղի է ունեցել գալա-ճաշկերույթ ու դրամահավաք՝ Տորոնտոյում


Տեղի է ունեցել գալա-ճաշկերույթ ու դրամահավաք՝ Տորոնտոյում

  • 29-06-2012 12:35:41   | Կանադա  |  Հասարակություն

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։ Իր բացման խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց «Հայաստան» Հիմնադրամի գործունեության 20 տարիներին՝ մասնավորապես մատնանշելով Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանը։ Ներկաները ծանոթացան վերջին 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին։ Հատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճյուղը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում եւ Արցախում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամին եւ կանադահայությանը՝ կոչ անելով շարունակել հայրենանվեր գործունեությունը։
Նոյյան տապան  -   Հասարակություն