Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ<br /> գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի հետ<br />


Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ
գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի հետ

  • 20-05-2010 19:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայինի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական