Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին


Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

  • 17-07-2012 13:38:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաեւ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ով քեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play