Սպանվել են պաշտպանության նախարարն ու փոխնախարարը


Սպանվել են պաշտպանության նախարարն ու փոխնախարարը

  • 18-07-2012 16:57:44   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հուլիսի 18-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ազգային անվտանգության ծառայության շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով սպանվել են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան եւ փոխնախարար Ասսեֆ Շաուկաթը: Վերջինը նաեւ Սիրիայի առաջին տիկնոջ եղբայրն է: Հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը՝ CNN-ը հայտնում է, որ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարն ու փոխնախարարը մասնակցում էին հանդիպման՝ նախարարների եւ անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են հանդիպմանը մասնակցող այլ պաշտոնյաներ եւս: Դաուդ Ռաջիհան եւ Ասսեֆ Շաուկաթը Սիրիայում 16 ամիս առաջ սկսված ապստամբության ընթացքում սպանված ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են: Hetq.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը