Ընդունելություն Բուենոս Այրեսում՝ միջազգային դպրոցական օլիմպիադիայի մասնակից ՀՀ հավաքականի պատվին


Ընդունելություն Բուենոս Այրեսում՝ միջազգային դպրոցական օլիմպիադիայի մասնակից ՀՀ հավաքականի պատվին

  • 18-07-2012 17:26:05   | Արգենտինա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 Հուլիսի 16-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ ընդունելություն` Արգենտինայի Մառ դել Պլատա քաղաքում հուլիսի 4-16-ը մաթեմատիկայի միջազգային 53-րդ օլիմպիադային մասնակցած ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ձեռնարկին ներկա էին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ արգենտինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բարձր գնահատելով մեր դպրոցականների մակարդակը` դեսպան Մելիքյանը շնորհավորեց վերջիններիս եւ հաջողություն մաղթեց իրենց հետագա գործունեության մեջ: Հայաստանի դպրոցականներն արդեն 20 տարի շարունակ մասնակցում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին` ընդհանուր առմամբ արժանանալով 50-ից ավելի մեդալների եւ գովասանագրերի: Այս տարի նրանց հաջողվել է վաստակել 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play