«Աղավաղում» YouTube-ում


«Աղավաղում» YouTube-ում

  • 19-07-2012 09:20:38   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

YouTube-ը ներկայացրել է տեսագրություններում մարդկանց դեմքն ավտոմատ կերպով աղավաղող գործիք, հաղորդում է vesti.ru-ն: «Աղավաղում» գործառույթը չի գործում, եթե մարդիկ չեն նայում խցիկին, նկարահանումն իրականացվել է մթության մեջ կամ տեսահոլովակը ցածրորակ է, նախազգուշացնում են մշակողները: Նոր գործիքը թույլ կտա հոլովակի հերոսների մնալ չճանաչված: Դա կարող է պետք գալ օրինակ բողոքի ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ` ակտիվիստների դեմքերը թաքցնելու համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play