Micrsoft-ը ներկայացրել է Office փաթեթի նոր տարբերակը


Micrsoft-ը ներկայացրել է Office փաթեթի նոր տարբերակը

  • 20-07-2012 01:52:26   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Micrsoft-ը ստեղծում է նոր՝ Office 365 փաթեթ, որը ընկերության տնօրեն Սթիվ Բալլմերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շատ բարձր է գնահատել՝ անվանելով այն "ամենահավակնոտ թողարկումը ընկերության ամբողջ պատմության մեջ": Նախատեսված է, որ Office 365 հնարավոր է օգտագործել նաեւ ճանապարհային պայմաններում։ Skype ծառայությունը լիովին ինտեգրված է նոր Office 365-ի մեջ, եւ ի շնորհիվ "People Card" ծառայության, օգտագործողներն ունենում են մի քանի ուղիներ կապ հաստատելու իրենց ընկերների հետ կամ այցելելու նրանց սոցիալական էջերը: Office-ի բաժնի փոխնախագահ Կիրկ Կոնիկբաուերը՝ ներկայացնելով Office-ի նոր հնարավորությունները, այդ թվում ներկառուցված սպասարկող SkyDrive-ը, նշել է, որ SkyDrive-ն ունի շատ մեծ նշանակություն Office-ի այս տարբերակի համար, որը հնարավորություն է տալիս ֆայլերը կառավարել ցանկացած ինտերնետ ելք ունցող սարքից: Micrsoft ընկերությունը հնարավորություն է տալու առավել հետաքրքրված օգտագործողներին բեռնել Office 365-ի Home Premium Preview-ի անվճար տարբերակը եւ ծանոթանալ ծրագրի հետ անձամբ: Ամենայն հավանականությամբ, նոր Օֆիսային ծրագրի վերջնական տարբերակը լույս կտեսնի այս տարվա վերջում։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play