Իրականություն է դարձել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը


Իրականություն է դարձել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը

  • 20-07-2012 11:47:15   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 19-ին ԵՊՀ-ում կայացավ «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների դասընթացների ամփոփմանը նվիրված միջոցառում: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության 2011թ. նախաձեռնած ամենամեծ ծրագրերից մեկն այսօր արդեն իրականություն է դարձել: Ծրագիրը լինելու է մշտական եւ ԵՊՀ կամարների տակ հյուրընկալվելու են Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք պատրաստ են եւ ցանկանում են Սփյուռքում զբաղվել հայապահպանությամբ: Սփյուռքի հետ աշխատանքներում նախարարության ուշադրությունը առավել սեւեռված է երիտասարդությանը, եւ նրանք այսօր պետք է դառնան Սփյուռքի գլխավոր հենասյուները եւ նպաստեն հայապահպանությանը: Շնորհակալություն հայտնելով մեր հայրենակիցներին ծրագրին մասնակցելու համար` նախարար Հ.Հակոբյանը հորդորեց նրանց իրենց կարողությունները առավել հայացած եւ ոգեւորված ներդնել համայնքը ուժեղացնելու, զարգացնելու եւ այն Հայրենիքին առավել կապելու գործում: Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը եւ «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների համակարգող Կ.Աթայանը: Այնուհետեւ նախարար Հ.Հակոբյանը «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր եւ նվերներ: Միջոցառման ավարտին ներկաներին իրենց կատարումներով հիացրեց «Հայկազունք» ժողովրդա-գուսանական համույթը:
Նոյյան տապան  -   Հասարակություն