Տիգրան Քոչարյան. Նմանները խայտառակում են լրագրողական դաշտը


Տիգրան Քոչարյան. Նմանները խայտառակում են լրագրողական դաշտը

  • 25-07-2012 12:02:44   | Հայաստան  |  Հասարակություն

Հարգելի ֆեյսբուքյան ու արտաֆեյսբուքյան ընկերություն: Ուզում եմ տեղեկացնել, որ դատի եմ տվել " Չորրորդ Ինքնիշխանությանը", ավելի ճիշտ այն իրավաբանական անձին, ով հրատարակում է այս "թերթը"` "Ֆաշիստն ու փիղը" հոդվածում իմ հասցեին հնչեցրած եւ զրպարտություն ու վիրավորանք պարունակող հայհոյանքների համար: Դաստիարակությունս ինձ ուղղակի թույլ չի տալիս այդ "հոդվածը" այստեղ տեղադրել: Քաղաքական ենթատեկստ մանեկողներ ստիպված եմ հիասթափեցնել,գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն հոդվածը եւ նրա հոդվածագիրը ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ "թերթի" խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն թույլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն: Հույսով եմ, որ համապատախան դատական որոշումից հետո, շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու "լրագրողական" մոլուցքը: Հ.Գ. Դատական հայցը բավարարելու դեպքում, ստացված գումարը կուղարկվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռքբերելուն:
Նոյյան տապան  -   Հասարակություն