25-07-2012 15:18:56 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայտնի են դարձել բջջային հեռախոսներ գնողների միջեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցկացրած խաղարկության հաղթողների անունները
Խաղարկության գլխավոր մրցանակակիրն ստացել է երկու հոգու համար նախատեսված ճամփորդության ուղեգիր` դեպի Իսպանիա, իսկ մնացած 287 մասնակիցները` շարժական կապի միջոցներ
25-ը հուլիսի, 2012, Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախությամբ տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 14-ից հունիսի 10-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից հեռախոս ձեռքբերած գնորդների միջեւ անցկացված խաղարկության հաղթողները ստացել են իրենց նվերները:
Խաղարկության արդյունքում տրամադրվել է թվով 288 մրցանակ: Խաղարկության գլխավոր մրցանակակիրն ստացել է 2012թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր` Իսպանիա մեկնելու ուղեգիր (խաղարկությունը հայտարարելու պահին հաղթող երկիրը դեռեւս հայտնի չէր): Մյուս` 287 մասնակիցները ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացել են շարժական կապի միջոցներ: Մասնավորապես` հինգ BlackBerry 9700, հինգ Google Nexus S, քսանհինգ MTS Ego, հիսուն MTS 551 հեռախոս, երկու HTC Flyer պլանշետային համակարգիչ եւ երկու հարյուր «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:
Խաղարկությանը կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր ս.թ. մայիսի 14-ից հունիսի 10-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք էին բերել MTS, HTC, BlackBerry, Samsung Galaxy Nexus կամ Samsung Google Nexus S հեռախոսներ: Հաղթողները որոշվել են համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ` նշված ժամանակահատվածում գնված կապի միջոցների նույնականացման կոդերի պատահական ընտրությամբ:
Հաղթողներն իրենց նվերները ստացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mts.am, զանգահարեք 111 թեժ գծի անվճար հեռախոսահամարով, առցանց զրուցեք մեր օպերատորների հետ «111 Online»-ի միջոցով կամ այցելեք Հայաստանի ամբողջ տարածքում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մեկը: