IFC-ն օժանդակել է Հայաստանի մասնավոր սեկտորի զարգացմանը
25-07-2012 15:25:51 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երեւան, Հայաստան, հուլիսի 25, 2012թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օժանդակել է Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացմանն ներդնելով ռեկորդային 80 մլն. ԱՄՆ դոլար նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, միաժամանակ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ տեղական ընկերություններին մի շարք ոլորտներում` ներառյալ էներգաարդյունավետության եւ սննդի անվտանգության ոլորտները:
IFC-ն ներդրումներ է կատարել 6 ծրագրում, որոնք օգնել են տեղական բանկերին ընդլայնել վարկավորումը փոքր ձեռնարկությունների եւ գյուղատնտեսական ընկերությունների համար, որոնք հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: IFC-ի կողմից իրականացվող այլ ծրագրերը կենտրոնացել են աշխատատեղերի ստեղծման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաեւ տեղական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ օժանդակելու հարցերին:
“Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ավելացրել ենք Հայաստանին տրամադրվող օժանդակությունը` գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները թեթեւացնելու նպատակով”,- ասել է Թոմաս Լյուբեքը՝ IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենը: “Մենք կշարունակենք օժանդակել փոքր եւ միջին ձեռնարկություններին` խթանելով էներգախնայողությունը եւ օգնելով բանկերին լուծել եվրոպական ֆինանսական շուկաների վրա տնտեսական անորոշության ազդեցության խնդիրը”:
IFC-ի 2012 ֆինանսական տարվա Հայաստանյան գործունեության հիմնական արդյունքները հունիսի 30-ի դրությամբ.
• IFC-ն տրամադրել է 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ACBA-Credit Agricole բանկին՝ ագրոբիզնեսին եւ միկրոֆինանսավորմանը օժանդակելու համար գյուղական տարածքներում, ընդլայնելով ֆինանսների հասանելիությունը եւ ավելացնելով աշխատատեղերը:
• IFC-ի ֆինանսավորումն օգնել է Հայաստան Byblos բանկին բարձրացնել բնակարանային շինարարության ֆինանսավորման հասանելիությունը, եւ օժանդակում է Հայաստանի էներգախնայողությանն ուղղված առաջին վարկավորման փաթեթներին, որոնք առաջարկվել են տեղական բանկի կողմից` օգնելով խնայել էներգիան եւ նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները:
• IFC-ի 15 միլիոն դոլար կազմող ֆինանսավորումը HSBC Armenia բանկին, այդ թվում մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար IFC-Կանադայի Կլիմայի փոփոխության ծրագրից, օգնում է բանկին օժանդակել կայուն էներգետիկան եւ տրամադրել փոխառություններ փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք հետաքրքրված են ներդրումներ անել էներգախնայող տեխնոլոգիաների մեջ, նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
• IFC-ն տրամադրում է նաեւ խորհրդատվական օժանդակություն գործընկեր-բանկերին՝ վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության ֆինանսական գործիքներ նախագծելու համար Հայաստանի Կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրի միջոցով, քաջալերելով նաեւ բանկերին ընդունել բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտները եւ նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:
• Տեղական բանկերին IFC-ի տրամադրել է մոտ 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսական երաշխիքներ առեւտրի ոլորտում, օժանդակելով տեղական ընկերությունների արտաքին առեւտրին առնչվող գործարքներին:
• IFC-ն շարունակել է օժանդակել Լիդիան Ինտեռնեյշնըլ/Lydian International/` ոսկու հանքաարդյունաբերական ընկերությանը, ուղղված աշխատատեղերի ստեղծմանը եւ նպաստելու Հայաստանի տնտեսական աճին:
• IFC-ն Հայաստանի Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրով աջակցում է կառավարությանը բարեփոխել տեսչական ստուգումների համակարգը, օգնել գործարարներին խնայել ժամանակն ու միջոցները, միեւնույն ժամանակ ավելի արդյունավետ դարձնելով տեսչական ստուգումների համակարգը:
• IFC-ն մեկնարկել է Հայաստանի Սննդի անվտանգության բարելավման ծրագիրը՝ աջակցելու Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերություններ մուտքը նոր շուկաներ, բարձրացնելու սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակը:
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Մենք օգնում ենք զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, եւ մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում: 2012 ֆինանսական տարում` օգնել ենք մասնավոր հատվածին օգտագործել իրենց ներուժը ստեղծելու աշխատատեղեր, խթանել ենք նորարարությունը եւ աջակցել աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը, հասցնելով մեր ներդրումները ռեկորդային շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www. ifc.org
Մնացեք մեզ հետ
www.facebook.com/IFCwbg