Աշոտ Գրիգորյան. Վանո Սիրադեղյանին պետք է վերադարձնել Հայաստան և դատել


Աշոտ Գրիգորյան. Վանո Սիրադեղյանին պետք է վերադարձնել Հայաստան և դատել

  • 31-07-2012 10:56:18   | Սլովակիա  |  Վերլուծություն

Եվորպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ վերջերս facebook-ի էջերում եւ մամուլում քննարկվում է Վանո Սիրադեղյանի Հայաստան ետ բերելու հարցը: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կարծիքի պետք է օգտագործել այդ անձի շուրջ տեղի ունեցող ակտիվացումները եւ անկասկած նրան վերադարձնել Հայաստան` անմիջապես ձեռնակալներ հագցնելով ու դատարանի դահլիճ տեղափոխելով: Անկասկած արդարադատության ճիշտ կիրառման դեպքում նա կարժանանա ցմահ բանտարկության իր կողմից կազմակերպված աղմկահարույց սպանությունների համար: Սա ակնհայտ եւ բոլորին հայտնի փաստ է, որի մասին շատ է գրվել եւ գլխավոր դատախազությունում կուտակվել են տասնյակ հատորներում ամփոփված նյութեր: Սակայն այն փաստը, որ սիրադեղյանների կողմից Հայաստանից վտարվել են հսկայական թվով ակտիվ գործիչներ, նշում եմ ակտիվ գործիչներ եւ որի հիման վրա սկսվել է մեծ արտագաղթը` վերածվելով <<սպիտակ ջարդի>>, սրա մասին քիչ է խոսվել ու խոսվում: Բերեմ կոնկրետ իմ օրինակը: Շատերը գիտեն, որ ես ընտանյոք հանդերձ 1993թ-ի փետրվարին հեռացել եմ Հայաստանից` այդ հանցագործի կողմից հանձնարարված բանդայի միջոցով առեւանգվելուց հետո, երբ իմ առաջ դրվեց պայման. հեռանալ երկրից: Եթե իմ նման գործիչների վրա ճնշումներ էին գործադրվում երկրից հեռացնելու պահանջով, ապա այլ հարյուր հազարները երկիրը լքեցին համանման ճնշումներից խուսափելու միտումով: Վաղուց անցել է այն պահը, որ Սիրադեղյանը պետք է պատասխան տար իր եւ իր բանդաների կողմից կատարած հանցագործությունների համար: Այսօր նրա համախոհները` լտպ-ն եւ ՀՀՇ-ականները ոչ միայն փորձում են ռեաբիլիտացվել եւ մաքրել իրենց դեմքին կուտակված կեղտաշերտը, այլեւ լկտիաբար հրապարակավ փորձում են վերականգնել իրենց նախկին գործընկերոջ կարգավիճակը: ԵՀՄՖ-ը կոչ է անում օգտագործելով իրավիճակն իսկապես վերադարձնել Ինտերպոլով հետախուզվող այդ միջազգային հանցագործին Հայաստան եւ դատել: Արտերկրում գտնվող այդ հանցագործի կողմից տասնյակ տուժվածներ, հավատացեք որ, պատրաստ են աներկբայորեն հայտնվել դատարանում եւ տալ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց արդյունքում նախատեսվող պատիժն անկասկած կհասցվի առավելագույնի: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 31.07.2012թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play