Մարտի 22-ին Մոսկվայում կայացավ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար


Մարտի 22-ին Մոսկվայում կայացավ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար

  • 23-03-2011 12:41:12   | Ռուսաստան  |  Տնտեսություն
ՀՀ ԱԳ նախարարության, ճապոնական արտաքին առեւտրի աջակցության կազմակերպության (JETRO) եւ հայկական զարգացման գործակալության (ADA) աջակցությամբ մարտի 22-ին Մոսկվայում կայացավ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ինչպես նաեւ ADA-ի ներդրումների հարցերով տնօրեն Նատալիա Արծրունին եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Սեմինարի ընթացքում ընթերցվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում ԱԳ նախարարը իր ցավակցությունն էր հայտնում ճապոնական ժողովրդին բնական աղետների ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց սեմինարի կարեւորությունը հայ-ճապոնական առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում, ինչին կաջակցի անցյալ տարի Ճապոնիայում բացված ՀՀ դեսպանությունը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատասխաներ տրվեցին ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն