Կահիրեում կրոնական ընդհարումների ժամանակ վիրավորվել է 67 մարդ


Կահիրեում կրոնական ընդհարումների ժամանակ վիրավորվել է 67 մարդ

  • 15-05-2011 13:37:19   | Եգիպտոս  |  Միջազգային
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մայիսի 14-ի երեկոյան քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվել 67 մարդ եւ ձերբակալվել 50-ը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ընդհարումը սկսվել է մուսումլամնների եւ մի քրիստոնյաի միջեւ, ով մասնակցում էր նստացույցին, որը Եգիպտոսի քրիստոնյաները կազմակերկուպում են այս տարվա մայիսի 7-ից ` ի նշան եկեղեցու վրա հարձակման դեմ բողոքի, որի ժամանակ զոհվել էր 15 մարդ: Որոշ ժամանակ անց նստացույցին ներկա քրիստոնյաների վրա հարձակվել է մոտ հարյուր մարդ: Նրանք կրակ են բացել քրիստոնյաների վրա, քարեր նետել եւ վառել նրանց մեքենաները: 4 ժամ անց ոստիկանների միջամտությամբ ամբոխը խաղաղվել է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play