Ուշադրություն` ԱԿՑԻԱ. 10% զեղչ Կիլիկիա, Կապադովկիա և Արեւմտյան Հայաստան 15-օրյա շրջագայության համար


Ուշադրություն` ԱԿՑԻԱ. 10% զեղչ Կիլիկիա, Կապադովկիա և Արեւմտյան Հայաստան 15-օրյա շրջագայության համար

  • 13-09-2012 15:23:40   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Անիտուր» տուրիստական գործակալությունն առաջարկում է 10% զեղչ 15-օրյա շրջագայության համար: Մանրամասների համար զանգահարել 060 270-370 հեռախոսահամարով: 1-ն օր Առավոտյան ժամը 5:00 դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ Վրացական սահմանն անցնում եք Բավրայի մաքսակետով: Մի փոքր դադարից հետո ուղեւորվում եք Ախալցիխե : Ճանապարին կանգ եք առնում Խերտվիսի բերդի մոտ, որտեղ եւ նախաճաշում եք: Հանգստանալուց հետո ուղեւորվում եք Ախալցիխե, վրաց- թուրքական սահմանն անցնում եք Վալեի մաքսակետով: Սահմանն անցնելուց հետո հայտնվում եք Հայկական բարձրավանդակում, որի մեծ մասը /մոտ 140000 քառ. կմ/ գտնվում է Արեւմտյան Հայաստանի տարածքում: Ճանապարհն այնքան գեղեցիկ է ու գրավիչ, որ կարծես չեք նկատում, թե ինչպես է անցնում 160կմ ճանապարհը եւ հասնում եք Կարս: 928թ. Կարսը դարձավ Հայաստանի 10-րդ մայրաքաղաքը: Ճաշելով Կարսի «Օջախ բաշի» ռեստորանում, որտեղ շատ համեղ ու բազմատեսակ ուտեստներ են մատուցում, մի փոքր հանգստանալուց հետո սկսում եք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Ցանկացողները կարող են բարձրանալ Կարսի բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, որոնք հիանալի պահպանված են եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները: Գիշերակաց Գրանդ Անի հյուրանոցում (4+*): 2-րդ օր Կարսից մոտ 40 րոպե գնալուց հետո հասնում եք Անի: Մեզ դիմվորում են Սմբատաշեն խրոխտ պարիսպները: Անի մտնողը պետք է խոնարհվի Բագրատունյաց տոհմի զինանշանին՝վազող առյուծին: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք, որը նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրտադ ճարտարապետը 989-1001թթ., որը համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ փրկիչ եկեղեցու /1035թ./ ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով: Անիում շրջելով մոտ երկու ժամ, դուք կտեսնեք բազմաթիվ կիսավեր եկեղեցիներ, շքեղ շինությունների փլատակներ:Անին տխուր է եւ կիսավեր: Իրարամերժ զգացմունքներից ալեկոծված սրտով շարունակում եք ճամփորդությունը: Ուղեւորվում եք դեպի Վան: Հաջորդ կանգառը Արարատ սարն է: Մեքենայով բարձրանում եք մոտ 2500մ եւ Մասիսի լանջին պիկնիկ անում: Վայելելով Արարատի վրա գտնվելու բերկրանքը, հոգով հարստացած շարժվում եք,դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան, ճանապարհին կանգ առնելով Բերկրիի ջրվեժի մոտ: Երեկոյան մոտ ժամը18:00 հասնում եք Վան: Վանում առաջին այցելության վայրը Վանա բերդն, է հիմնված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվելու: Տեղավորվում եք Ուրարտու հյուրանոցում (4*), ընթրում եք հյուրանոցի ռեստորանում, որտեղ շատ համեղ եւ բազմատեսակ ուտեստեղեն են մատուցում: 3-րդ օր Նախաճաշից հետո մեքենաներով բարձրանում եք Վարագավանք: Այն Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին է, հիմնվել է 10-րդ դարի վերջերին: Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով,մոտ 40կմ: Վանա լիճը, որը 2,5 անգամ մեծ է Սեւանից, կարծես թանկարժեք զմրուխտ լինի շրջապատված լեռներով:Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15րոպե: Երբ մոտենում եք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը, որը կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ. Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, համտեսում եք հանրահայտ Վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը մոտ վեց ժամ: Վերադառնում եք Մերիտ հյուրանոց, ընթրում եք, եւ հանգստանում: Գիշերակաց Ուրարտու հյուրանոցում 4*: 4-րդ օր Առավոտ հրաշք տեսարան է բացվում, Վանա լճի հորիզոնում ճիշտ հյուրանոցի դիմաց բազմել է Սիփան սարը, փոքր Մասիսը: Նախաճաշում եք եւ վայելում այդ չքնաղ տեսարանը: Թեւ բաժանվելը դժվար է, բայց մեզ սպասում են էլ ավելի հետաքրքիր քաղաքներ եւ տեսարժան վայրեր: Բիթլիսը նշանավոր է իր բերդով /Ալեքսանդր Մակեդոնացի, 4-րդ դար/ եւ լավ պահպանված հայկական տներով: Հաջորդ կանգառը Տիգրանակերտն է (Սիլվան)՝ հիմնադրել է Տիգրան Մեծը մ.թ.ա.70-ական թթ. եւ հռչակել Հայաստանի մայրաքաղաք: Մոտ երկու ժամ ճանապարհ գնալուց հետո հասնում եք Դիարբեքիր, որտեղ վերաբացվել է սբ. Կիրակոս 7 խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում է 8կմ. երկարություն ունեցող բերդապարիսպները: Երեկոյան հասնում եք արեւի քաղաք՝ Մարդին: Գիշերային Մարդինը շշմեցնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ եւ իզուր չէ, որ ամբողջ քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորության տակ: Գիշերակաց Յայ Գրանդ հյուրանոցում (4+*): 5-րդ օր Նախաճաշից եւ քաղաքում պտույտից հետո ճանապարհը մեզ տանում է պատմական Եդեսիա՝ երեք մարգարեների քաղաք, որտեղ կտեսնեք Աբրահամի քարանձավը, Հոբ Երանելու տանջարանը, կխմեք սրբազան ջրից եւ ավելի առույգ ու ոգեշնչված կուղեւորվեք կաթողիկոսանիստ Հռոմկլա: Սա մի անմոռանալի պտույտ է Եփրատի վրա, որը տեւում է մոտ մեկ ժամ: Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք /1166-1173/ Հռոմկլան դարձել է համահայկական մշակույթի կենտրոն: Ռեստորանում համտեսում եք Եփրատի շատ համեղ ձուկը: Գիշերում եք Այնթափում: Գիշերակաց Ռավանդա հյուրանոցում (4*): 6-րդ օր Առավոտյան Այնթափում պտույտ եք անում: Շատ գեղեցիկ է բերդը, հայկական թաղամասում զգացվում է հայի շունչը, հայկական հրաշագեղ եկեղեցին, ճիշտ է վերածված է մզկիթի, խաչը ծածկված է թուրքական դրոշով, բայց միեւնույնն է այնտեղ պահպանվել է հայկական ոգին: Այսօր նշանավոր օր է, որովհետեւ Մուսա լեռան Վաքըֆ գյուղում աղոթք եք անելու հայկական Սբ. Աստվածածին եկեղեցում, այն բոլոր Մուսա լեռցիների համար, ովքեր 40օր պայքարեցին հերոսաբար եւ չհանձնվեցին: Ճաշում եք ծովեզերքի ռեստորանում եւ մոտ 3 ժամ հանգստանում լողափին: Երեկոյան հասնում եք Ադանա, տեղավորվում Սուրմելի 5* հյուրանոցում: Պտույտ Ադանայում: Ադանայում շատ կարեւոր է Մեհյան գետի վրա Հուստինյանոսի /527-565/ ժամանակ կառուցված 22 աչքանի կանգուն կամուրջը: Մեր աչքերով տեսնում չքնաղ Ադանան, որը անգութ կոտորածի ժամանակ վերածվեց անապատի: 7-րդ օր Ուղեւորվում եք կաթողիկոսանիստ Սիս, մեքենայով բարձրանում եք Սիսի բերդ: Սիսում եւս կան պահպանված հայկական տներ: Վերադառնում եք եւ ուղեւորվում Կոռիկոս, տեղավորվում լողափին գտնվող էուլ հյուրանոցում` ծովի ափին: 8-րդ օր Առավոտյան նախաճաշում եք, վայելում եք ծովը մինչեւ կեսօր, որից հետո մեկնում եք Սելեւկիա, մոտ 40կմ. վերադառնում եք եւ այցելում Կոռիկոսի ծովային բերդ, որը կոչվում է նաեւ Աղջկա բերդ: Վայելում եք ծովը մինչ երեկո: Գիշերակաց էուլ հյուրանոցում` ծովի ափին: Ընթրում եք հյուրանոցի ռեստորանում, կարող եք օգտվել լողավազանից: 9-րդ օր Նորից մինչեւ կեսօր հանգստանում եք ծովի ափին, ընդունում արեւի վաննա եւ շարժվում դեպի Դժողք եւ Դրախտ: Այստեղ կորոշվի ձեր հետագա երկնային կյանքը, բայց պիտի ասեմ, որ Դրախտի ճամփան շատ դժվար է, ետդարձին կտեսնեք նաեւ հռոմեական համալսարանը, իր ամֆիթատրոնով: Գիշերում եք նույն հյուրանոցում: Գիշերակաց էուլ հյուրանոցում` ծովի ափին: 10-րդ օր 4 օր լիակատար հանգստացած, առավոտյան նախաճաշից հետո նորից վայելելով ծովը ուղեւորվում եք Տարսոն, որտեղ Պողոս Առաքյալի քարանձավն է: Ճաշում եք եւ շարունակում ուղեւորությունը դեպի Կապադովկիա: Սա մի հրաշալիք է, ուր գալիս են ամբողջ աշխարհից: Շարունակելով ճանապարհը հասնում եք Նեւշեիր՝ մեկ ուրիշ էկզոտիկ քաղաք, եւ տեղավորվում քաղաքի տիպին բնորոշ հոյակապ հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում http://www.touristhotel.com.tr/ 11-րդ օր Ամբողջ օրը պտտվում եք այդ զարմանահրաշ, կախարդական քաղաքում, այցելում եք Գորեմե, ստորգետնյա Կայմակլի քաղաք, որը զարմացնում է այցելուին իր հին եւ պատմական տեսարաններով, վերադառնում եք եւ նորից գիշերում նույն հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում http://www.touristhotel.com.tr/ 12-րդ օր Առավոտյան նախաճաշից հետո սկսում եք մեր 12-րդ օրը, Լինելու եք Հայոց կաթողիկոսների ձեռնադրման վայրում՝ Կեսարիայում, որտեղ պահպանված է հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, քայլելու եք հայկական թաղերով: Շարունակում եք ճահապարհը Ադիյաման, սակայն Մարաշի կողքով անցնել եւ չտեսնել Մարաշի բերդը եւ հայկական թաղամասը շատ սխալ կլինի: Խմբի ցանկության դեպքում կայցելենք նաեւ Զեյթուն, որը մեր ճանապարհից 15կմ հեռավորության վրա է գտնվում: Ուղեւորվում եք Ադիյաման, որտեղ եւ գիշերելու եք Անտիոքս հյուրանոցում 4+*: 13-րդ օր Մեզ այսօր բարի օր է սպասվում: Մեքենայով բարձրանում եք Նեմրութ սար, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով, բավականին դժվար է աստվածների մոտ բարձրանալը: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն: Ստանալով աստվածների օրհնությունը, ճանապարհվում եք Դիարբեքիր. Գիշերում եք Դիարբեքիրի Մալաբադի հյուրանոցում 4*: 14-րդ օր Մեր ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին: Շարունակում եք ճանապարհը դեպի Էրզրում: Կանգառ եք անում Մուշում: Այցելում ենք հայկական թաղամաս, սբ. Մարինե եկեղեցի, հայկական գերեզմանատուն, որտեղ թաղված է Գեւորգ Չաուշը, որը զոհվել է Սուլուխի կամրջի մոտ տեղի ունեցած անհավասար մարտում: Հասնում, տեղավորվում եք Էրզրումի միջազգային լեռնադահուկային կոմպլեքսի Փալան հյուրանոցում: Ընթրում եք ռեստորանում, վայելելով բազմազան համեղ ուտեստներ: Ցանկացողները կարող են օգտվել հյուրանոցի լողավազանից անվճար: 15-րդ օր Առավոտյան նախաճաշից հետո փոքրիկ պտույտ անելով քաղաքում /Էրզրումի բերդ, Հայկական եկեղեցի, Սանասարյան վարժարան/, ուղեւորվում եք Կարս: Ճանապարհին կանգառ Հովվի կամրջի մոտ՝ Արաքս եւ Մուրց գետերի միախառնման տեղը: Մի փոքր հանգստանալուց հետո ուղեւորվում եք սահման: Սահմանն անցնում եք Վալեի մաքսակետով: Ժամը 16:00 հրաժեշտի ճաշ կմատուցվի Ախալցիխեի «Վարզիա» ռեստորանում: Երեւան եք հասնում ժամը 22:00-23:00 սահմաններում: Վերադառնում եք Երեւան հոգով հարստացած, ինչպես նաեւ ճնշված, բայց միեւնույն ժամանակ լցված հույսով եւ հավատով եւ մեծ վճռականությամբ, որ պահենք, պահպանենք մեր մայր հայրենիքը: Շրջագայության ավարտ
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play