Հրաչյա Հովհաննիսյան.Ինչո՞ւ դերասնանին կամ արտիստին «բեմաշխատող» չեք կոչում


Հրաչյա Հովհաննիսյան.Ինչո՞ւ դերասնանին կամ արտիստին «բեմաշխատող» չեք կոչում

  • 18-09-2012 12:40:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կոչել գիտությամբ զբաղվող անձին գիտնական, թե՞ գիտաշխատող: Ոմանց կողմից հղումներ են կատարվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով խորհրդային տարիներին ՀԿԿ Կենտկոմում, երբ իրեն կոչել են գիտնական, իբր հուզմունքով պատասխանել է` «Օ ոչ, մենք գիտնականեր չենք, մենք գիտաշխատողներ ենք»: Սակայն ի տարբերություն իրեն վկայակոչողների, Վիկտոր Համբարձումյան գիտնականը գիտեր որտեղ եւ ինչ ասել: Աշխատավորական հորջորջվող պետությունում գիտնականը չպետք է առանձնանար բանվորագյուղացիական դասից եւ, այդպիսով, հորինվեց «գիտաշխատող» անիմաստ հապավումը: Ոչ մեկի մտքով չի անցնի դերասանին կամ արտիստին կոչել «բեմաշխատող», քանի որ բեմի աշխատողներ համարվում են լուսարարը, հուշարարը, հավաքարարը, տեխնիկը եւ այլոք: Փորձենք բացել գիտաշխատող հապավումը եւ ինչ կստացվի գիտական աշխատող կամ գիտության աշխատող, երկուսն էլ ոչ հայեցի եւ անիմաստ: Միգուցե «գիտության ոլորտի աշխատո՞ղ», բայց դա ավելի շուտ վերաբերվում է Գիտության կոմիտեի եւ Ազգային ակադեմիայի աշխատակազմին, ինչպես նաեւ ինստիտուտների սպասարկող անձնակազմին: Առաջին հայացքից թվում է, թե ինչ տարբերություն, թե ինչպես կոչել գիտնականին` դրանից ի՞նչ է փոխվելու: Շատ բան: Բանը հասել է նրան, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի, Հայաստանի Հանրապերության աշխատանքային օրենսգրքի համաձայն, գիտական աշխատանքը կապված չէ մտավոր եւ հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, եւ ի՞նչ, գիտնականները մտավորական չե՞ն: Հարցրեք ցանկացած մարդու, ովքեր են մտավորականները, բոլորը առանց բացառության առաջին հերթին կնշեն գիտնականներին, հետո նոր մյուսներին: Այս աղաղակող թյուրիմացության պատճառով գիտնականները զրկվեցին իրենց հավելյալ արձակուրդներից եւ ներառնված չեն կառավարության սոցիալական փաթեթում: Շուտափույթ կերպով պահանջվում է վերանայել գիտնականի իրավունքները ոտնահարող օրենքները: Կենսաբանական գիտությունների դոկտոր` Հրաչյա Հովհաննիսյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play