Հայաստանի քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ


Հայաստանի քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ

  • 18-03-2011 20:18:02   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք բխում են ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի պահանջներից: Քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ: Այդ նույն օրենքով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Գործադիրը այդ գործողությունների կատարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն