Մեկնարկեց Հայաստանում Եվրոպական Միության եւ ԵՄ ծրագրերի գործունեության իրազեկության բարձրացման երկամյա ծրագիրը


Մեկնարկեց Հայաստանում Եվրոպական Միության եւ ԵՄ ծրագրերի գործունեության իրազեկության բարձրացման երկամյա ծրագիրը

  • 18-03-2011 16:34:55   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 18-ին Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության գրասենյակում տեղի ունեցած քննարկման թեման էր «Քուռ գետի ջրային ռեսուրսների անդրկովկասյան համատեղ կառավարման հիմնախնդիրները եւ Քուռ գետի ավազանի տնտեսական, բնապահպանականեւ սոցիալական խնդիրների հնարավորությունները»: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին նախատեսվող միջոցառումները եւ ծրագրի պլանավորված արդյունքները: Վերջիններս իրենց մեջ ներառում են առկա տվյալների հավաքագրում, գնահատումների իրականացում, համատեղ մոնիտորինգի ծրագրի մշակում եւ շահառուների հետ քննարկումներ, ջրային մարմինների ռիսկերի գնահատում, ՋՌՀԿ բնագավառում վերապատրաստման կարիքների գնահատումը, շահառու անձնակազմի վերապատրաստում: Նախատեսվող միջոցառումների թվում են առկա տվյալների հիման վրա ջրի կարգավիճակի գնահատման կազմակերպումը, Քուռ-Արաքս գետավազանի համար համատեղ անդրսահմանային մոնիտորինգի ծրագրի մշակումը, ընդհանուր GIS համակարգի վրա հիմնված տվյալների բազայի ստեղծումը, ծրագրի երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, շահառու գետատեսչությունների անձնակազմի ուսումնական ճամփորդության կազմակերպումը Եվրոպական Միության երկրներ, Քուռ- Արաքս գետավազանի բնապահպանական հարցերի վերաբերյալ գունավոր բուկլետների ստեղծումը, ծրագրի վեբ-կայքի պատրաստումը: Համատեղ մոնիտորինգի կազմակերպման համար ՀՀ կառավարության բյուջեից տրամադրվել է 200 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play