Արթուր Բադալյանը վերադարձվել է հայկական կողմին


Արթուր Բադալյանը վերադարձվել է հայկական կողմին

  • 17-03-2011 19:28:21   | Հայաստան  |  Հասարակություն
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, մարտի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Բաշ Քարվենդ բնակավայրի մերձակայքում հայկական կողմը ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Անար Հաջիեւին, ով 2009թ. մայիսի 10-ին ապօրինաբար հատել էր ԼՂՀ սահմանը: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայության հաղորդագրության, ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին:
Նոյյան տապան  -   Հասարակություն