ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորեց Red Bull X Fighters Jams մոտոմրցույթը


ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորեց Red Bull X Fighters Jams մոտոմրցույթը

  • 01-10-2012 14:57:52   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, դարձավ աշխարհում հայտնի մարզիկների մասնակցությամբ Երեւանում` Հանրապետության հրապարակում անցկացված, այս տարվա ամենադիտարժան իրադարձության`Red Bull X Fighters Jams մոտոմրցույթի գլխավոր հովանավորը: X Fighters Jams մոտոմրցույթը, որն առ այսօր էքստրեմալ սպորտաձեւերի սիրահար հայաստանցի հանդիսատեսին հասանելի է եղել միայն հեռուստատեսությամբ, կազմակերպվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ եւ ուղիղ հեռարձակվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առցանց տեսաալիքով: Ապշեցուցիչ հնարքներով հարուստ շոուին մասնակցեցին այս սպորտաձեւում համաշխարհային համբավ վայելող մարզիկներ Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) եւ Ալեքսեյ Այսինը (Ռուսաստան): Մարզիկների հնարքներն անցկացվեցին երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները ցուցադրեցին իրենց անհավանական հնարքները` գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը: Ռուսաստանում FMX հիմնադիրը 28-ամյա մարզիկ Ալեքսեյ Կոլեսնիկովն է, որն առաջինը Ռուսաստանում կատարել է backflip հնարքը: Այսօր Ալեքսեյ Կոլեսնիկովը կամ «Կալաշնիկովը», ինչպես նրան գործընկերներն են կոչում, աշխարհի լավագույն քսան մարզիկներից մեկն է:
Նոյյան տապան  -   Սպորտ