Արեւով լիցքավորվող ինքնաթիռը կատարել է իր առաջին չվերթը


Արեւով լիցքավորվող ինքնաթիռը կատարել է իր առաջին չվերթը

  • 14-05-2011 08:52:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
Արեւով լիցքավորվող առաջին ինքնաթիռն աշխարհում կատարել է իր առաջին միջազգային չվերթը: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն: Շվեյցարիայից թռիչք կատարած Solar Impuls ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրյուսելի օդանավակայաններից մեկում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ մարդիկ: Օդաչու Անդրե Բորշբերգը օդում անցկացրել է 13 ժամ: Հիշեցնենք, որ ինքնաթիռի նախագծի աշխատանքները սկսվել են 2003թ-ին: Հաջորդ տարի պլանավորվում է կատարել շուրջերկրյա թռիչք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play