Բակո Սահակյանն ընդունել է ՏՏ ոլորտում աշխատող հայաստանյան եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների


Բակո Սահակյանն ընդունել է ՏՏ ոլորտում աշխատող հայաստանյան եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների

  • 16-10-2012 16:39:41   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության նախագահ Աշոտ Հովհաննեսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են շոշափելի ձեռքբերումներ, ինչը հուսալի հիմք է ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին«ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն