Քաղաքապետը չի մասնակցել բացօթյա առեւտրի արգելման մասին որոշման<br /> քննարկմանը


Քաղաքապետը չի մասնակցել բացօթյա առեւտրի արգելման մասին որոշման
քննարկմանը

  • 16-03-2011 19:36:58   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին բացօթյա առեւտրի արգելման մասին որոշման կապակցությամբ։ Նամակում ասված է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանն ուղարկված Ձեր 04.03.2011թ. N 01/7-4204հ գրությունը չենք համարում մեր 25.02.2011թ. Ժխ-Ե-0100/11 գրության պատասխան, որով, հիմնվելով «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջների վրա, մենք ցանկություն էինք հայտնել բացօթյա առեւտրի արգելման մասին Ձեր որոշումը եւ հանձանարությունը քննարկել Ձեր մասնակցությամբ`փոխզիջումային լուծում գտնելու նպատակով: Մինչդեռ մարտի 10-ին իմ օգնականը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից տեղեկացվել է, որ հանդիպմանը Դուք չեք մասնակցելու: Հետեւաբար ձեր գրության մեջ նշված մարտի 12-ի ժամը 12:00-ի հանդիպումը չի կարող համարվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջած հարցի քննարկում, եթե դրան չի մասնակցում որոշման պատասխանատուն: «Ժառանգություն» խմբակցությունը սպասում է իր Ժխ-Ե-0100/11 գրության մեջ հիշատակված հարցի քննարկման պատշաճ կազմակերպմանը եւ դրա վերաբերյալ գրավոր տեղեկացմանը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն