Արմեն Աղայան.Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցություններում չպետք է քննարկվի


Արմեն Աղայան.Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցություններում չպետք է քննարկվի

  • 30-10-2012 14:19:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր մամուլի ասուլիսում քաղաքագետ Արմեն Աղայանը, խոսելով ԼՂՀ բանակցություններիի մասին, ասաց. «Խնդիրը բանակցությունները չեն, խնդիրը բանացկությունների բովանդակությունն է: Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցություններում չպետք է քննարկվի»: Նա նշեց, որ մինչ հիմա բոլոր իշխանությունների ժամանակ այդ քաղաքականությունն է տարվել եւ սխալը դրվել է ի սկզբանե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ինչը նաեւ շարունակել են մնացած իշխանությունները: Այսպիսով նա առաջարկեց, որ պետք է վերականգնել բոլոր իրավունքները, վերաբնակեցնել ազատագրած տարածքները, հայտարարել, որ Արցախը Հայաստանի մաս է եւ որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա քաղաքագետը նշեց, որ մենք հորինել ենք որոշակի միջազգային հանրություն եւ սկսել ենք դրանից սարսափել: «Մենք հնարել ենք, որ միջնորդները կասեն, ու իրենց դեռ չասածից, սկսել ենք վախենալ»,-ասաց նա: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, Արմեն Աղայանը նշեց, որ դա հերթական անիմաստ հանդիպումն էր: Նա նշեց, որ Արցախի հարցում Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի դերակատարությունը չափից ավելի է գերագնահատվում: «Միջազգային հանրությունը Արցախի հարցում դիրքորոշում չունի, բայց ունի քավորության խնդիր»,-ասաց նա: mardik.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը