Անտառային հրդեհների թիվը Ռուսաստանում մեծանում է


Անտառային հրդեհների թիվը Ռուսաստանում մեծանում է

  • 14-05-2011 06:14:39   | Ռուսաստան  |  Միջազգային
Վերջին օրերին Ռուսաստանի անտառային հրդեհների մակերեսը մեծացել է գրեթե 5000 հեկտարով, տեղեկացնում է www.vesti.ru-ն: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների վարչություւնը կանխատեսում է, որ դրությունը կարող է բարդանալ հատկապես Սվերդլովսկի, Բրյանսկի, Վորոնեժի, Մոսկվայի եւ Յարոսլավլի շրջաններում: Իսկ Սիբիրում երեկվա տվյալներով` 32 տարածքների անտառային հրդեհների մակերեսը կազմել է 204 հա: Դրանցից հաջողվել է հանգցնել 14 տարածքներինը 92 հա ընդհանուր մակերեսով: Խոշոր անտառային հրդեհներ Սիբիրում չեն գրանցվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play