Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

  • 09-11-2012 12:25:51   | Հայաստան  |  Իրավունք

Հարուցվել է քրեական գործ՝ հանցագործությունները թաքցնելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012թթ.ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին: Քրեական գործով կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք