Ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում


Ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում

  • 09-11-2012 12:10:01   | Ռուսաստան  |  Բարեգործություն

Երեւան, 09 նոյեմբերի, 2012թ.: Ս/թ նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ռուսաստանաբնակ շուրջ 40 հայ գործարարներ: Ճաշկերույթի ավարտին հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում: Հեռուստամարաթոնից հետո կհրապարակվի նվիրատուների եւ նվիրատվությունների ամբողջական ցանկը: Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Արդշինինվեստբանկը. հովանավորներ` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Արցախբանկ, Ամերիա Գրուպ, Հայբիզնեսբանկ: Րոպեներ առաջ տարածված հաղորդագրության մեջ վրիպակ է տեղի ունեցել. ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի անունը սխալմամբ է ներառվել մասնակիցների ցանկի մեջ: Խնդրում ենք նկատի ունենալ:
Նոյյան տապան  -   Բարեգործություն