Ալկոհոլի ազդեցության տակ սպառնում էր ընտանիքի անդամներին


Ալկոհոլի ազդեցության տակ սպառնում էր ընտանիքի անդամներին

  • 12-11-2012 12:31:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 11-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի հարավ-արեւմտյան Բ4 թաղամասի 3-րդ շենքի 46-րդ բնակարանի բնակիչ Ա. Վարդանյանը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, փակվել է տանը եւ սպառնում է ընտանիքի անդամներին Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Մինչ փրկարարների ժամանումը՝ 1979 թ. ծնված Ա. Վարդանյանը, ոստիկանների ներկայությամբ, ինքնակամ բացել է բնակարանի դուռը: Պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն