ԱՄՆ-ն հարցաքննել է Բեն Լադենի կանանց<br /> <br /> <br />


ԱՄՆ-ն հարցաքննել է Բեն Լադենի կանանց


  • 14-05-2011 00:05:21   | ԱՄՆ  |  Միջազգային
ԱՄՆ- ի պաշտոնյաներն այսօր հնարավորություն են ունեցել հարցաքննել մայիսի երկուսին ոչնչացված Ուսաման բեն Լադենի կանանց: Այս մասին այսօր լրագրողներին ասել Պենտագոնի գնդապետ Դեյվիդ Լապանը, ով հրաժարվել է որեւէ այլ մանրամասնություն հաղորդել: Վաշինգտոնը հույս ուներ, որ Ուսաման բեն Լադենի կանայք կպատմեն միջազգային թիվ մեկ ահաբեկչի կյանքի մասին Աբբոտաբատ քաղաքում եւ մասնավորապես այն, թե ինչու է նա տեղափոխվել այնտեղ եւ ում հետ է եղել այն բանից առաջ, երբ ամերիկյան հատուկ ուժերը մտան նրա թաքստոցը: Միեւնույն ժամանակ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ Ուսաման բեն Լադենի կանայք «այնքան էլ մարդամոտ չեն եղել եւ չի հաջողվել որեւէ էական նոր տեղեկություն ստանալ»: Հայտնի է, որ Բեն Լադենն ամուսնացած է եղել առնվազն 15 անգամ եւ ընդհանուր ունի 18 երեխա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play