Երևանում կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը


 

Երևանում կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

  • 16-11-2012 15:05:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 19-ին Երեւանում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան ԴԱՎԹՅԱՆԸ, ուկրաինական կողմից`Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի ԿՈԼԵՍՆԻԿՈՎԸ: Հանձնաժողովի պլենար նիստը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի 2-րդ հարկում, ?Անի? սրահում` նոյեմբերի 19-ին, ժամը 14.00-ից-14.40-ը: Նիստի ավարտին` ժամը 14.45-ին, նախատեսվում է նիստի ամփոփիչ արձանագրության ստորագրում, որից անմիջապես հետո նիստի համանախագահներ Տիգրան Դավթյանը եւ Դմիտրի Կոլեսնիկովը ճեպազրույց կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 19-ին, ժամը 14.00-ին հրավիրում ենք ձեզ Անի Պլազա հյուրանոցի 2-րդ հարկում գտնվող ?Անի? սրահ` լուսաբանելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքը եւ մասնակցելու համանախագահների ճեպազրույցին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն