Սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները շատ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները շատ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-11-2012 10:35:06   | Շիրակի մարզ  |  Հասարակություն


Գյումրու անօթեւան եւ սոցիալապես առավել խոցելի ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ եւ պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձեւակերպման ամուսնացած եւ բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաեւ այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն ճանաչված չէ: Շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են եւ ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած ալիմենտ չեն ստանում: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված գյումրեցի Պետրոսյանների ընտանիքի մասին է: Նրանց 4 աղջիկներից երկուսը` 19-ամյա Գայանեն եւ 23-ամյա Արմենուհին, երկու տարի առաջ ամուսնացել են Հայաստանի հեռավոր գյուղերից մեկումում, սակայն կարճ ժամանակ անց բաժանվել եւ վերադարձել են հայրական տուն: Նրանցից մեծը` Արմենուհին իր 10 ամսական երեխային պահելու միջոցներ չունի, քանի, որ չի ստանում ոչ միայն սոցիալական նպաստ, այլ նաեւ երեխային հասանելիք ալիմենտը: Իսկ մյուս աղջիկը ` Գայանեն հիվանդ է, սակայն միջոցներ չունենալու պատճառով բուժում չի ստանում: Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:
Նոյյան տապան  -   Հասարակություն